Երեխայի ծնունդը միշտ էլ անհանգստացնող է եղել: Ամեն ինչ էլ ավելի է լրջացել, երբ պետք է ծնվեր թագաժառանգը: 

Կանանց համար շատ դժվար էր թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Հնում չկար նորմալ բժշկություն, հիգիենայի մասին խոսք գնալ չէր կարող, բացակայում էին ցավազրկողները, և ծննդաբերության ժամանակ կողմնակի մարդիկ էլ էին ներկա: 

Ինչպե՞ս էին ծննդաբերում թագուհիները։


Իզաբելա Կաստիլիացի

Թագուհին տասը երեխայի է ծննդաբերել: Այդ ընթացքում նա հասցնում էր զբաղվել երկրի կառավարմամբ, նոր տարածքներ էր զավթում: Ուղղակի հիանալի կին էր: 

Նա վստահ էր, որ թագուհին պետք է լիներ զսպված և ցույց չտա, որ տառապում է, այդ պատճառով ծննդաբերության ժամանակ հրամայում էր, որ դեմքը կտորով փակեին, որպեսզի սենյակում գտնվող մարդիկ չտեսնեին, որ թագուհին ցավերի մեջ է:


Եկատերինա Մեդիչի

Եկատերինա Մեդիչիին և Հենրիխ II-ին դժվար էր երջանիկ անվանել: Բացի այդ՝ ամուսինները երկար ժամանակ է՝ երեխա չէին ունենում: Բայց որոշ ժամանակ անց թագուհին իրար հետևից մի քանի երեխա լույս աշխարհ բերեց:

Վերջին ծննդաբերությունները շատ դժվար էին: Թագուհին երկվորյակ ծննդաբերեց: Առաջինը ծնվեց աղջիկը, սակայն երկար չապրեց՝ 6 շաբաթ: Իսկ երկրորդ պտուղը մահացավ: Թագուհին այդ ծննդաբերության ժամանակ մահից է պրծել: Դրանից հետո այլևս երեխա չունեցավ: 

Картинки по запросу екатерина медичи

Եկատերինա II

Առաջին երեխային՝ թագաժառանգին, Եկատերինան ծննդաբերել է խիստ հսկողության տակ: Ծննդաբերությունից հետո մայրը երեխային 1,5 ամիս չի տեսել: 

Երբ Եկատերինան հասկացավ, որ հղի է երկրորդ երեխայով, այն էլ՝ ոչ ամուսնուց, այլ սիրեկանից, հասկացավ, որ ամուսինը կբաժանվի իրենից: 

Այդ ժամանակ Եկատերինայի կողմնակիցները ծրագիր մշակեցին: Երեխայի ծնունդը թաքցնելու համար նրանք արհեստական հրդեհ ստեղծեցին, որպեսզի թագավորի ուշադրությունը շեղվի: Վերջինս շատ էր սիրում հրդեհներ հանգցնել: Այդպես ծրագիրն իրականացրին, իսկ երեխային էլ կարողացան թաքցնել:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել