Armdaily.am-ը գրում է.
10 հազար դոլար արժողությամբ Rolex ժամացույցը գտնվել է: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը.
«Որ հատվածում, որ կասկածում էի՝ Վաղարշյան-Ավետիսյան խաչմերուկ էլ գտնվել է։ Մի կին է գտել է ժամացույցը հենց այդ հատվածից ու ներկայացրել ոստիկաններին»։ Նկատառմանը՝ չէին գողացել, այլ ինքն էր կորցրել, Բաքոյանը նշեց՝ ստացվում է այդպես.«Ես այդ հատվածում կանգնել եմ և իրեր եմ տեղափոխել սրահից բեռնախցիկ։ Չի բացառվում,որ այդ ընթացքում է ընկել ժամացույցը»։ Հարցին՝ ժամացույցը չի՞ վնասվել, Բաքոյանն ասաց, որ չի տեսել դեռ ժամացույցը, ոստիկանները կասեն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ժամը 18:00-ից մինչեւ 18:10-ն ընկած ժանմանակահատվածում ըստ ոստիկանության հաղորդագրության անհայտ անձը կամ անձինք Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված, Բաքոյանին պատկանող Nissan Teana մակնիշի 043 HH 11 համարանիշի ավտոմեքենայի սրահից, դեռեւս իրեն անհայտ հանգամանքներում, գողացել են «Ռոլեքս» տեսակի ժամացույցը: