Ավստրալիայի բնակչուհին իր սիրելիին բռնացրել է դավաճանության մեջ՝ պատահաբար հայտնաբերելով նրա գաղտնի պրոֆիլը սոցցանցում, հաղորդում է Daily Mail-ը:

Լիլի անունով կինը տունը մաքրելիս պատահաբար հարվածել է իր սիրելիի՝ Դեյվի համակարգչին: Եվ երբ էկրանին հայտնվել է նրա ֆեյսբուքյան պրոֆիլը, ավստրալուհին հասկացել է, որ դա այն օգտահաշիվը չէ, որի մասին գիտեր:

Տղամարդու էջում եղել են այլ լուսանկարներ, այլ տեղեկատվություն, և նշված էր, որ նա հարաբերությունների մեջ չէ:

Երբ 30-ամյա Լիլին կարդացել է գաղտնի օգտահաշվի հաղորդագրությունները՝ տեղեկացել է, որ սիրելին իրեն դավաճանում է: Այդ պահին նրանք միասին էին արդեն երեք տարի, և այդ ընթացքում նա մի քանի սիրային կապ է ունեցել:

Ավստրալուհին երիտասարդին դիմավորել է ճամպրուկները ձեռքին՝ ասելով, որ տեղյակ է նրա դավաճանությունների մասին: Տղամարդը ոչինչ չի պատասխանել:

Այժմ Լիլին շարունակում է կարդալ հաղորդագրությունները Դեյվի էջում, քանի որ նա չի փոխել իր գաղտնաբառը: Կինը ցանկանում է նրա դավաճանությունների մասին հայտնել ներկայիս ընկերուհուն, բայց վախենում է նրա արձագանքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել