1in.am-ը գրում է.

Թափառող շները արժանացել են հերոսի կոչման՝ այն բանից հետո, երբ Բուենոս Այրեսի փողոցներից մեկում փրկել են երեխային:

Շնորհիվ թափառող կենդանիների 12-ամյա աղջնակը կարողացել է դուրս պրծնել բռնաբարողի ձեռքից, ով հարձակվել էր աղջկա վրա, երբ նա իր մորաքրոջ տուն էր գնում: 

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ սեքսուալ մոլագարը փակել է իր զոհի բերանը և փորձել է նրան տանել ավելի աննկատ վայր: Երեխայի օգնության խուր ձայնը լսել են անտուն շները, ովքեր անմիջապես նետվել են օգնության: Շները հարձակվել են տղամարդու վրա և սկսել են նրան անխնա կծել: 

Հանցագործը թողել է իր զոհին և սկսել է փախչել: Աղջիկը այդ ընթացքում հասցրել է հասնել առաջիկա բնակելի տուն և ապաստանել այնտեղ: Տանտերերը ոստիկանություն են կանչել, սակայն փախուստ գործած մանկապիղծին այդպես է չի հաջողվել գտնել: 

Քաղաքային իշխանությունները փորձում են գտնել չորքոտանի փրկարարներին, ովքեր անհետացել են դեպքի վայրից: Նրանց ճակատագրի մասին նույնպես ոչինչ հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել