Tert.am-ը գրում է.
Հաճախ Սահմանադրությունը համարում են մայր օրենք, օրենքների օրենք, սակայն դրա հիմքը չեն հասկանում. այսօր ՀՀ Սահմանադրության օրվա առիթով հրավիրված ասուլիսին ասաց իրավագիտական գիտությունների դոցենտ Էդգար Շաթիրյանը։ «Այն պետության իրավական համակարգի միջուկն է»,- ասաց նա:
Իրավագետը նշեց, որ առավել հաճախ խախտվում են Սահմանադրությունում ամրագրված մարդու իրավունքների և ազատության հետ կապված հոդվածները, և դրանք խախտվում են նաև հենց իշխանության գործադիր մարմիններից կողմից:
Պատմական գիտությունների թեկնածու,ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյանը լրացրեց, որ համամիտ է ասվածի հետ, սակայն կարծում է, որ մեր Սահմանադրությունը ոչ միայն իշխանավորների կողմից է խախտվում, այլ նաև հասարակ քաղաքացիների:«Միանշանակ ասել, որ խախտումները բացառապես լինում են իշխանությունների կողմից, սխալ է, Սահմանադրությունը խախտվում է բոլորի կողմից, մեր աչքի առաջ ամեն օր տեսնում ենք, թե հասակ քաղաքացիները ինչպես են խախտում ամենափոքր օրենքները»,- ասաց նա և բացատրեց, որ խնդիրն ընդհանուր է, ինչը գալիս է նրանից, որ դարերով Հայաստանը պետականություն չի ունեցել և առաջնորդվել է այն պետության օրենքներով, որի տիրապետության տակ է եղել։
«Հիմա ունենք պետականություն և միանգամից չի կարող լինել, որ հասարակությունը օրենքով առաջնորդվի»,- ասաց նա։