Tert.am-ը գրում է.

Ուսանողների բողոքի ակցիան ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ ունի պոտենցիալ` դառնալու համազգային պայքար բոլոր հակազգային դրսևորումների դեմ: Այս մասին ԿԳՄՍ նախարարության դիմաց ուսանողների բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Նա նշեց` «Ադեկվադը» վաղուց է իր զորակցությունը հայտնել ուսանողներին, որոնք իրենց արդար բողոքի ձայնն են բարձրացնում հակազգային ու հակապետականռազմավարության վրա, որը որդեգրել է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

«Եթե վերլուծում ենք պետական պաշտոնյաների, և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայտարարությունները, կա մի դրվագ, որում կարելի է լիարժեք համաձայնել Նիկոլ Փաշինյանի հետ, և այդ դրվագն այն հիմար պատճառաբանությունը չէ, թե, օրինակ, «Մել» ֆիլմում չեմպիոնի մասին պատմող հատվածն են ֆինանսավորել, ոչ էլ ինձ համար անսպասելի հայտարարությունն է, որ մենք կովկասցիներ ենք: Այդ դրվագը վերաբերում է, նրան, որ Նիկոլ Փաշինյանը միանշանակ իրավացի է, որ Արայիկ Հարությունյանը միակ վերջնական հասցեատերը չէ այս ամեն ինչում»,-ասաց Տեր-Նակալյանը` նշելով, որ կատարվող իրադարձությունները պետք է քննարկել ավելի լայն համատեքստում: Նա հայտնեց նաև, որ մինչ ակցիային գալը` տեղեկություն են իմացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել