Tert.am-ը գրում է.
Ամերիկյան հանրահայտ Google տեխնոլոգիական ընկերությունը կրկին խիստ քննադատության է ենթարկվել օգտատերերի անձնական տվյալների բազայում եղած թերությունների համար, որոնք չվերացնելու դեպքում Մեծ Բրիտանիայի Տեղեկատվության հարցերով հանձնակատարի գրասենյակը (ՏՀԳ) սպառնում է լուրջ ճնշում գործադրել Google-ի վրա։
ՏՀԳ-ն գտնում է, որ ամերիկյան ընկերությունը բավականաչափ պարզ չի ներկայացնում, թե օգտատերերի անձնական տվյալներն ինչպես են օգտագործվում ընկերության արտադրանքներում։ BBC-ն նշում է, որ նման բնույթի մտավախություններ ունեն նաև եվրոպական 27 կազմակերպություններ։
«Մենք կշարունակենք պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ եվրոպացի օգտատերերի իրավունքները ոտնահարվում են Google-ի կողմից»,-նշված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ