Tert.am-ը գրում է.

Բոլիվիայում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին նախագահ Էվո Մորալեսի հրաժարականից հետո հրաժարական են ներկայացրել նաև մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:  

Մասնավորապես, երկրի ղեկավարից հետո հրաժարական է ներկայացրել նաև փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան: 

Հրաժարական են ներկայացրել նաև Բոլիվիայի սենատի խոսնակ Ադրիանա Սալվատերրան և պատգամավորների պալատի խոսնակ Վիկտոր Բորդան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել