Բենջամին Ֆրանկլինն ասում էր, որ աշխարհում ոչինչ որոշակի չէ, բացի մահից ու հարկերից։ Այսօր մենք անդադար բողոքում ենք հարկերից, որոնք պարտավոր ենք վճարել։ Եկամտահարկ, գույքահարկ, հողի հարկ... Սակայն մխիթարանք կարող է լինել պատմական այս էքսկուրսը. նախկինում հարկ վճարել են գրեթե ամեն ինչի համար՝ մորուքի, պատուհանի, ամուսնացած չլինելու և ամուսնացած լինելու, օդի համար։

Աշխարհի գոյության ողջ ընթացքում տարածքներ են նվաճվել, և նվաճողները տարածքի բնակչությունից տարատեսակ հարկեր են պահանջել, իսկ չստանալու դեպքում՝ բռնությամբ կորզել։

Այսօր արդյոք չամուսնացած սենատորը կհամաձայներ հարկ վճարել։ Իհարկե ոչ։ Սակայն Հին Հռոմում նա ստիպված էր դա անել, քանի որ յուրաքանչյուր սենատոր պարտավոր էր ամուսնանալ՝ պետության մեջ ընտանիքի ինստիտուտը պահպանելու համար։

Վեսպասիոնոս կայսրը պետական գանձարանը լցրել է մեզի համար հարկ հավաքելով կաշեգործներից, որոնք հասարակական զուգարաններում մեզը հավաքում էին ու օգտագործում կաշի մշակելու համար։ Համարվում է, որ հենց այդ ժամանակ է առաջացել «գումարը հոտ չունի» հայտնի արտահայտությունը. այսպես է Վեսպիանոսն իր որդուն պատասխանել, երբ վերջինս քննադատել է նրան տհաճ հարկահավաքման համար։

Գոյություն ունեին ստրուկների, ձիթապտղի ծառերի, խաղողի վազերի հարկեր։ Իհարկե, եթե ծառը չորանում էր, ապա այն դուրս էր գալիս հարկային ցանկից։ Եթե տերը ինքն էր այն կտրում, ապա պարտավոր էր ապացուցել դրա կարիքը ու հարգելի պատճառ ներկայացնել։

Եվրոպայում ֆեոդալական համակարգիզարգազմանը համընթաց մարդիկ ստիպված էին լորդերին հարկեր վճարել ամեն ինչի համար։ Ագարակագործները վճարում էին խոտհարքների, անասունների, փայտի, հատապտուղների համար։

Ամենահետաքրքրական հարկերից մեկը ներդրվել է Իսպանիայում XIV դարում՝ Պիրենեյան թերակղզու համար մահմեդականների և քրիստոնյաների պայքարի ընթացքում։ Շատ տղամարդիկ զոհվեցին, և այրիները շտապում էին այլ ազատ տղամարդու հետ ամուսնանալ, եթե այդպիսին կար։ Սակայն եթե ամուսնու մահից չէր անցել 12 տարի և այրին կրկին ամուսնացել էր, ապա նա ստիպված էր հատուկ հարկ վճարել։

XVII և XVIII դարերում Իտալիայի, Ֆրանսիայի ու Անգլիայի ազնվականները կեղծամներ էին կրում։ Անգլիայի վարչապետ Ուիլյամ Փիթը 1795 թ. որոշեց հարկ հավաքել կեղծամի համար նախատեսված փոշում համար։ Սրա դեմ հանդես եկավ դուքս Բեդֆորդը, ով հրաժարվեց կեղծամից ու մյուսներին էլ հորդորեց նույն կերպ վարվել։ Հետագայում կեղծամներն անհետացան և դրանք կրում էին միայն դատավորները։

Եվրոպայում հարկ էին վճարում նաև դռների ու պատուհանների համար։ ԻՆչքան շատ էր բնակարան լույս ու օդ մտնում, այնքան մեծ էր հարկաչափը։ Եվրոպացիները սկսեցին փոքրիկ պատուհաններ տեղադրել։

Ցարական Ռուսաստանում հարկեր էին գանձում նրանցից, ովքեր ցանկանում էին հեռացնել մորուքը։ Նման հարկ չէին վճաում միայն գյւողացիները, սակայն միայն սեփական գյուղերում։

Բաշքիրիայում XVIII դարում հարկատեսակ ներմուծվեց աչքերի գույնի համար։ Որքան մուգ էր գույնը, այնքան քիչ էր հարկաչափը։ Երևույթը բացատրվում էր նրանով, որ իրական բաշքիրների աչքերը պետք է սև լինեին։

Օսմանյան կայսրությունում հարկ էին վճարում պետական գործիչները՝ ատամները բուժելու համար։

Իսկ ի՞նչ վիճակում է գտնվում աշխարհն այսօր։

2018 թ. հունիսի 1-ից Ուգանդայում աշխարհում առաջին անգամ ինտերնետ-մեդիայի համար հարկ սահմանվեց։ Սոցիալական կայքերից ու հավելվածներից օգտվողները հարկեր են վճարում։

2014 թվականից Կարակասի օդանավակայանում ուղևորներից հարկ են վերցնում շնչելու համար, որպեսզի կոմպենսացնեն օդի ֆիլտրացիայի համար կատարվող ծախսերը։

2011-ից Ռումինիայում հարկ է սահմանված կախարդների համար։

Շվեդիայում նորածնին անուն տալուց առաջ հարկավոր է ստանալ հարկային մարմնի թույլտվությունը։ Եթեմինչև երեխայի 5 տարին լրանալը նման թույլատվություն չի ստացվել, ապա ծնողներին 500 եվրո տուգանք է սպասվում։ Օրենքն ընդունվել է դեռ 1982 թ.։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել