Բոլիվիայում ցուցարարները հարձակվել են Վիտո քաղաքի քաղաքապետի՝ Պատրիսիա Արսեի վրա։ Նրան քարշ են տվել փողոցով, վրան կարմիր ներկ լցրել և կտրել մազերը։

Կնոջը մեղադրում են երկու ընդդիմադիրների սպանության և հակակառավարական ցույցերը ցրելու փորձի համար։ Նրան բռնել են, իսկ փախուստի փորձից հետո ծնկի իջեցրել, վրան ներկ լցրել և ստիպել ստորագրել հրաժարականի դիմումը՝ ամբողջ «գործընթացը» տեսանկարահանելով։

Ցուցարարները մի քանի ժամ ծաղրուծանակի են ենթարկել պաշտոնյային։ Ոստիկաններին միայն մի քանի ժամ անց է հաջողվել ազատել կնոջը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել