Հայաստանցիների 16 տոկոսն ալերգիկ էArmnewstv.am-ը գրում է.

Կանխատեսումների համաձայն` շուտով ալերգիաների հետևանքով մահացությունը կզբաղեցնի առաջին տեղը` հետևում թողնելով սրտանոթային և ուռուցքային հիվանդությունները:

Հայաստանցիների 16 տոկոսն ալերգիա ունի: Զարգացած երկրներում ալերգիկ է բնակչության 50 տոկոսը: Կանխատեսումների համաձայն` շուտով ալերգիաների հետևանքով մահացությունը կզբաղեցնի առաջին տեղը` հետևում թողնելով սրտանոթային և ուռուցքային հիվանդությունները: Ամռանը սրվում են ալերգիայի մի քանի տեսակներ: 

Ամռանը բնորոշ սեզոնային ալերգիկ ռեակցիաներն առաջանում են հիմնականում ծառերի, ծաղիկների ծաղկափոշու, այլ կերպ ասած` օդի միջոցով տարածվող կամ աերոալերգենների պատճառով: Սեզոնային ալերգիաները դժվար են բուժվում: Անհրաժեշտ է դրանց բուժումը սկսել սեզոնի մեկնարկից առաջ: Տարբեր մարդկիկ ալերգիա կարող են ունենալ նաև միջատների խայթոցի հետևանքով: Դրանք առաջացնում են տեղային ալերգիկ ռեակցիա և կարող են վտանգավոր լինել: Ամռանը սրվում են նաև շնչառական ալերգիաները` ալերգիկ հարբուխն ու ասթման: Կա՞ արդյոք ալերգիա արևից:

 

Արցունքահոսություն, քոր, փռշտոց, այտուցվածություն` ալերգիայի ախտանշաններն են: Դրանց առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի, ստանալ խորհրդատվություն և համապատասխան բուժամիջոց: Մասնագետն ալերգիկներին խորհուրդ է տալիս ամռանը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` տանից դուրս գալիս հովանոց վերցնել, կիրառել արևապաշտպան միջոցներ: Ալերգիան կանխարգելելու միջոց է առողջ ապրելակերպը: Ալերգիայի ձեռքբերման հավանականությունն ավելի փոքր է կրծքով կերակրված երեխաների շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել