Բելառուսում ընթացող միջազգային մրցաշարում Հայաստանի Մ 15 ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր 2:1 հաշվով հաղթել է տանտերերին:

Մեր հավաքականին առաջ է մղել և հանդիպման հաշիվը բացել է Վարդան Թովմասյանը: Հաշիվը կրկնապատկել է Ալեն Ղալթախչյանը:

Մեր հավաքականը առաջին խաղն անցկացրել էր Հունգարիայի հետ: Այն ավարտվել էր 1-1:

Երկու օրից տղաները կմրցեն Ջիբրալթարի իրենց հասակակիցների հետ:

Հիշեցնենք, որ Վարդան Թովմասյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի որդին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել