Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Ժողովրդի վարչապետն ասում է, որ սեռափոխված անձի մասին նկարահանվող «Մել» ֆիլմի միայն սպորտային մասի համար է պետական բյուջեից ֆինանսավորում տրամադրվել: Այսպիսի առաջարկ կա. խոսեք ժողովրդի վարչապետի հետ, թող պետական բյուջեից ֆինանսավորի նաև ֆիլմի երաժշտությունը: Դուք ֆիլմի soundtrack գրելու փորձ ունեք, Ձեզ մոտ վատ չի ստացվում այդ գործը: Որպես Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների հայտնի պաշտպան և այդ թեմայով բազմաթիվ հայտարարությունների տակ ստորագրած հայտնի հեղափոխական` կարծում ենք՝ Ձեր սրտով կլինի, որ սեռափոխման մասին ֆիլմի երաժտությունը Դուք ստեղծեք: Դա կլուծի նաև երկու շատ կարևոր հարց.

1. Ֆիլմին ավելի մեծ միջազգային ճանաչում կբերի,
2. Պետական բյուջեից կստանաք հոնորար` հնարավորություն ընձեռելով ժողովրդի վարչապետին հայտարարել, որ պետական բյուջեից ֆինանսավորվել է ֆիլմի ոչ միայն սպորտային, այլ նաև երաժշտական մասը: Իսկ հիմա ամենակարևորը՝ այդ գումարով Դուք վերջապես կկատարեք ժողովրդի վարչապետին Ձեր տված խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել