Armsport.am-ը գրում է.

<<Բարսելոնայի>> գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Լեո Մեսսիի ու Անտուան Գրիզմանի հարաբերությունները:

<<Այս պահին խոսակցությունները շատ են այդ թեմայով, բայց ամեն ինչ ավելի լավ է, քան պատկերացնում եք: Գրիզմանի խաղացած ֆուտբոլը տարբերվում է մեր խաղաոճից: Նրա նախկին ակումբում փոխանցում են կատարում ցանկացած ֆուտբոլիստի, ով կարողանում է արագացում կատարել: <<Բարսելոնայում>> հաշվարկած ֆուտբոլ է>>,-ասել է Վալվերդեն:

Նեյմարի համար էլ առաջին տարին դժվար էր: Երբ ստացվում է կարգավորել կապերը, ամեն ինչ հիանալի է դառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել