ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններում անցկացված ուսումնասիրությունների միջոցով պարզել են, որ վիտամին E-ի ացետատը վեյփերների շրջանում տարածված հիվանդության հիմնական պատճառներից մեկն է: Այս մասին հաղորդվել է կազմակերպության կայքում:

Գիտնականները հեղուկի նմուշներ են հավաքել 29 հիվանդների թոքերից, և բոլոր նմուշներում վիտամին E-ի ացետատ է հայտնաբերվել: «Սա առաջին դեպքն է, երբ մենք թոքերի նման վնասվածքով հիվանդների կենսաբանական նմուշներում պոտենցիալ քիմիական նյութ ենք հայտնաբերել»,- ասվում է հաղորդագրությունում:

Կազմակերպությունում հավելել են, որ վիտամին E-ի ացետատը օգտագործվում է որպես հավելանյութ՝ վեյփերի և էլեկտրոնային ծխախոտի բուրավետ խառնուրդների արտադրության մեջ: Այս բաղադրիչից բացի, նմուշների 82 տոկոսում հայտնաբերվել է կանեփի մեջ պարունակվող tetrahydrocannabinol նյութը: Նիկոտին հայտնաբերվել է նաև դեպքերի 62 տոկոսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել