Խոյ - բանալի

Բանալին 2020 թվականի հմայիլն է, որը կպաշտպանի յուրաքանչյուրին, ով ծնվել է Խոյի նշանի տակ: Կրեք այն դրամապանակի մեջ կամ որպես կախազարդ:

Ցուլ - 7 թիվը

Ցուլն ու նրա կյանքի հաջողությունը սերտորեն կապված են նումերոլոգիայի հետ: Առնետի տարում պաշտպանեք ձեզ 7 թվով: 7-ի տեսքով զարդեր կրեք, իսկ ֆինանսական վիճակը բարելավելու համար դրամապանակի մեջ 7 առանձին մետաղադրամ դրեք և պահեք ողջ տարվա ընթացքում:

Երկվորյակներ - զառեր

Զառերը հաջողության խորհրդանիշներից են, որն այս տարի շատ ակտուալ է լինելու բոլոր Երկվորյակների համար: Աշխատավայրում մի զույգ փոքրիկ զառ դրեք՝ կարիերայում խնդիրներից խուսափելու համար:

Խեցգետին - զատիկ

Ձեռք բերեք ցանկացած խաղալիք այս տեսքով, և ձեզ հետ կրեք 2020 թվականի մարտի 1-ից սկսած, որպեսզի գարունը դրական նոտայով դիմավորեք:

Առյուծ - առկայծող բյուրեղներ

Առյուծներին խորհուրդ է տրվում զինվել թանկարժեք քարերով կամ բյուրեղներով զարդերով: Լավ տարբերակ է ցիրկոնը, որը իր փայլով կպաշտպանի բոլոր Առյուծներին:

Կույս - կատվի աչք

Կույսի 2020 թվականի լավագույն հմայիլը կատվի աչքն է, որը կպաշտպանի նրան բացասական էներգիայից: Օգտագործեք այն որպես կախազարդ:

Կշեռք - եռանկյունի

Եռանկյունաձև ցանկացած իր Կշեռքի համար պաշտպան է դառնալու խանդի, նախանձի և մնացած բոլոր չարիքների դեմ: Այս հմայիլը կարող է նաև 2020-ին մագնիս դառնալ հաջողության համար անձնական կյանքում:

Կարիճ - պայտ

Պայտը՝ նախընտրելի է ոսկի, ցանկացած չափսի, վստահելի պաշտպան կդառնա Կարիճի համար: Այն հաջողություն կբերի հատկապես ֆինանսական հարցերում:

Աղեղնավոր - խարիսխ

Աղեղնավորները, որպես ճամփորդությունների սիրահարներ, պետք է պաշտպանվեն նավաստիների խորհրդանիշով: Այն կպաշտպանի ձեզ հատկապես ճանապարհներին:

Այծեղջյուր - քառաթերթ երեքնուկ

Բնության մեջ քառաթերթ երեգնուկը գտնելը մեծ հաջողություն է համարվում: Բայց Այծեղջյուրները դա կարող են անել պարզապես այս խորհրդանիշի տեսքով զարդը կրելով:

Ջրհոս - սիրտ

2020 թվականին փոքրիկ սրտիկ կրեք ժամացույցի, թևնոցի վրա կամ դրամապանակում: Այն ձեզ դրական էներգիա կհաղորդի և կօգնի ցանկացած իրավիճակում:

Ձկներ - երազներ որսացող (Dreamcatcher)

Հյուսիսային Ամերիկայի բնիկների այս հմայիլը, ըստ ավանդույթի, որսում էր վատ երազները, իսկ լավերին կախված փետուրներով իջեցնում էր մարդու մեջ: 2020 թվականին Ձկներին շատ կարևոր է որսալ բարի երազները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել