Մկանների ոչ բավարար ակտիվությունը դրանք ավելի է թուլացնում: Ակնոց կրելը պահանջում է աչքերի որոշակի վարժություններ անել, այլապես տեսողությունը կարող է վատանալ: Աչքերի մկաններին հնարավորինս շատ վարժություններ են պետք, ինչպես մարդու մարմնի ցանկացած այլ մկանի:
Այս խորհուրդները կօգնեն ավելի շատ բան իմանալ աչքերի գործառույթների մասին, լավացնել տեսողությունը:
1. Աչքերին ամեն 2-3 ժամը մեկ թույլ տվեք հանգստանալ և խուսափեք լրացուցիչ լարվածությունից:
2. Աչքերի մարզանքը զարմանալի բան է. 16 պարզ վարժություն կատարեք, և ձեր տեսողությունն ընդմիշտ կլավանա: Պարզապես պետք է հայացքն ուղղել նկարում պատկերված գծերով (տես նկարը):
3. Ակնոցը հանեք:
4. Մերսեք այդ կետերն ամեն օր (տես նկարը):
5. Չափավոր ճնշում գործադրեք ակնախնձորների վրա: Օգտագործեք ցուցամատի և միջնամատի ծայրերը: Զգույշ եղեք, ոչ մի ցավ չպետք է զգաք:
6. Քայլելիս ձեր «քթի տակ» մի նայեք, հեռու նայեք, վայելեք բնությունը:
7. Ամեն օր գազարի հյութ խմեք: Մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ ավելացրեք՝ արդյունքը հարստացնելու համար:
8. Միշտ աչքերը տաք ջրով լվացեք:
9. Խուսափեք համակարգչով աշխատելուց քնելուց առնվազն 2 ժամ առաջ:
10. Տրատակա՝ «սևեռուն հայացքի» հնդկական մեթոդը ևս կարող է օգնել լավացնել տեսողությունը: Դա յուրատեսակ մեդիտացիա է: Պետք է կենտրոնանաք որևէ փոքր առարկայի, կետի կամ նույնիսկ մոմի լույսի վրա: Այս վարժության հիմնական նպատակն է հնարավորինս երկար դիմանալ, մինչև ձեր աչքերը կսկսեն արցունքոտվել: