Antifake.am-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Նիկոլ Փաշինյանը երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը մասնակցելու նպատակով այցելել էր ՀՀ ԱԳՆ, որի մոտ գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույց իրականացնող երիտասարդները զրուցեցին նրա հետ։ Ի պատասխան երիտասարդներից մեկի այն դիտարկմանը, թե Արայիկ Հարությունյանը 20 միլիոն դրամ գումար է հատկացրել սեռափոխ եղած Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի համար, Փաշինյանը նշեց. «Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը մեր չեմպիոնի մասին է»։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն ակնհայտ մանիպուլյացիա է։

Այսպես, կարճամետրաժ և երկարամետրաժ ֆիլմերը պետական միջոցներով ֆինանսավորելու մասին որուշումը կայացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գտնվող Հայաստանի Ազգային կինոկենտրոնը։ Դեռևս այս տարվա մարտ ամսին Հայաստանի Ազգային կինոկենտրոնը մրցույթ է հայտարարել, որի փորձագիտական հանձնախումբը, ուսումնասիրելով ներկայացված 65 հայտերը, որոշում է կայացրել պետական ֆինանսավորում հատկացնել 10 լիամետրաժ ֆիլմի, այդ թվում՝ սեռափոխ եղած Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմին։

AntiFake.am-ի հետ զրույցում Ազգային կինոկենտրոնի մամուլի պատասխանատու Ռուզաննա Բագրատունյանը նշել է, որ 2019 թ. գարնանային նստաշրջանի ժամանակ ՀՀ Ազգային կինոկենտրոնի փորձագիտական հանձնախումբը՝ Կարինե Խոդիկյան, Արմեն Ալիխանյան, Հայկ Կիրակոսյան կազմով, նայել են ֆիլմը, ընտրել են և ֆինանսավորման չափն էլ որոշել են՝ 20 միլիոն ՀՀ դրամ։

Այսինքն՝ կինոկենտրոնը չի կարող որոշել ֆինանսավորում հատկացնել ֆիլմի միայն մի հատվածի համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել