Երբ Նիկոլը խոսում է հանրությունից, ապա հիշեցրեք իրեն, որ մի ժամանակ կար, երբ ինքը փողոցում քայլում էր շատերը մոտենու էին իրեն՝ բարևում, նկարվում, իսկ այսօր այդպես չէր: Մարդիկ անտարբեր էին՝ նրանք գերին էին դարձել մանիպուլյացիաների, ստերի, բայց արի ու տես, որ հիմա լրիվ այլ է և ինչպես սիրում է ասել Նիկոլը՝ իրավիճակ է փոխվել: Հիմա Նիկոլին դիմավորում են ցուցարարներ և գալու է մի ժամանակ, երբ այն զանգվածային բնույթ է կրելու:

Մի օր պրն. Փաշինյան դուք չեք կարողանալու քայլել փողոցում, որովհետև կարծում եմ ամոթի զգացումը խեղդելու է ձեզ:

Ցուցարարների հետ հանդիպումը...

Նախ էս մարդուն ասեք, եթե չես տիրապետում ինֆորմացիային, ապա այնքան շնորհք ունեցի նախ մարդկանց լսի և հետո էլ մի ասա «լավ էլի, բացառվում է նման բան լինի», լավ է չես ասում հորս արև չեմ հավատում ու գնաս: Եվ 2-րդ՝ եթե տիրապետում ես ինֆորմացիային, ապա մի փորձիր շարունակել մարդկանց աչքերի մեջ նայելով ստել: Դիմացդ կանգնած երիտասարդները իրենց ձեռքին փաստեր ունեցող մարդիկ են, այլ ոչ թե օրաթերթիդ «հաճախորդները»:

Երբ խոսում եք կինոֆիլմից, ապա մի ասեք, որ մենք ֆինանսավորել ենք ֆիլմի այն հատվածը, որը մեր չեմպիոնի մասին է: Նախ դուք ստու՛մ եք, որովհետև ամբողջ ֆիլմն է սեռափոխվածի մասին, այլ ոչ թե մի մասը և հետո ավելի փնթի ձևակերպման չէի էլ սպասում:

Երբ ասում եք մեր Կառավարությունը ամենաազգային կառավարությունն է, ինձ մոտ այնքան հարց է առաջանում, որ ձեր օրաթերթով հանդերձ չեք կարող տալ սպառիչ պատասխան՝ Արցախից սկսված մինչև Ստամբուլյան կոնվենցիա: Թե բա ազգայնականներ ենք: Ազգայնականը Նժդեհն է, ոչ թե դուք և ձեր քաղաքական ապազգային թիմը: Ազգայնական եք ու չգիտե՞ք, որ մենք կովկասցի չենք, որովհետև Հայաստանը գտնվում է հայկական լեռնաշխարհում, իսկ հայկական լեռնաշխարհը Կովկասից բաժանվում է Կուր գետով:

Ձեր քաղաքական թիմին անվճար տեղեկություն՝ ԱՐԻԱՑԻ – ԱՐ-Ի-ԱՑԻ (ԱՐ = Մարդ,ազնվացեղ + Ի + ԱՑԻ = Կյանք տվող մարդ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել