Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները պատմել են մեծահարուստ ճանապարհորդների և VIP հաճախորդների տարօրինակ հակումների մասին: Այդ մասին հայտնում է The Sun- ը:

Ըստ «Strong Travel»-ի նախագահ Ջիմ Սթրոնգի՝ իր հաճախորդներից մեկը ժամանակին խնդրել է դայակ վարձել իր դստեր գերմանամկան համար և նրան տեղափոխել այլ նահանգ: «Ես համաձայնեցի ավիաընկերության հետ օդանավում երկու տեղ տրամադրել` կենդանուն ու նրա դայակին: Նրանք Նյու Յորքից թռան դեպի Լոս Անջելես, և բուժքույրը կրծողին անմիջապես հանձնեց երեխայի ձեռքը», – հիշում է Սթրոնգը:

Բացի այդ, նա խոսել է իր ընկերությունում ևս մեկ անսովոր դեպքի մասին. ճանապարհորդներից մեկը դիտավորյալ կորցրել է իր հեռախոսը Վենետիկի ջրանցքներում և պահանջեց, որ նորը ուղարկեն ԱՄՆ-ից: «Նրա օգնականն ինձ iPhone տվեց, ես ինքնաթիռով թռա Վենետիկ և այն անձամբ հանձնեցի նրան», – ասել է Strong Travel- ի տնօրենը:

Faena Miami Beach- ի գլխավոր դռնապան Մայքլ Ռոմեյը հիշել է հյուրի պատմությունը, որը որոշեց մեծ թափով նշել իր 25-ամյակը: Նա պահանջել է կենդանի պոնի և սպիտակ փողկապով մատուցող, որը պետք է սկուտեղի վրա մատուցեր երկու բաժակ շամպայն:

Նոր Զելանդիայի հյուրանոցի աշխատակից Նաթան Բրաունը հիշել է մի հյուրի, որն ատում էր մանուշակագույնը և պահանջում էր, որ այցի ընթացքում այն ամբողջովին բացակայի ինտերիերից: Բրաունը հավելել է, որ չնայած այն հանգամանքին, որ հյուրանոցի մեծ մասը նարդոսի բույրով էր օծված և զարդարված մանուշակագույն գծանկարներով, իրենց հաջողվել է հաղթահարել առաջադրանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել