Անեմիա առաջանում է օրգանիզմում երկաթի պակասի արդյունքում։
Ահա թե երկաթ ընդունելու օրվա նորման որքան է, իսկ երկաթով օրգանիզմն ապահովում է հեմոգլոբինը։
Մինչեւ 6 ամսական՝ 6 մգ,
6 ամսականից 10 տարեկան՝ 10 մգ,
10-15 տարեկան՝ 15 մգ,
Հղիներին՝ 19 մգ,
Կերակրող մայրերին՝ 16 մգ։
Երկաթ շատ մթերքներ են պարունակում, մասնավորապես՝ միսը, ձուկը, մրգերը, բանջարեղենը։ Ահա կարեւոր բաները, որոնք պետք է իմանալ անեմիայի մասին։
Եթե երեխաները երկաթի պակաս ունեն, միայն սնունդով այն լրացնել չի ստացվի, անհրաժեշտ է նաեւ հատուկ դեղամիջոցներ տալ՝ երկաթ պարունակող։ Սակայն այն պետք է նշանակի ՄԻԱՅՆ բժիշկը, ինքնագլուխ ոչինչ մի տվեք։ Հեմոգլոբինի մակարդակն արյան մեջ սկսում է բարձրանալ միայն բուժումից 3-4 շաբաթ անց։ Անգամ եթե հեմոգլոբինի մակարդակը բարձրացել է արյան մեջ, պրոֆիլակտիկայի համար շարունակեք երկաթ պարունակող մթերք շատ օգտագործել կամ երկաթ պարունակող դեղամիջոցներ, որոնք բժիշկն է նշանակել։