168.am-ը գրում է․

Սենատորներ Քրիս Վան Հոլենը (դեմոկրատ, Մերիլենդի նահանգից) եւ Լինդսի Գրեմը (հանրապետական, Հրավային Կարոլինայի նահանգից) ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին կոչ են արել պատժամիջոցներ սահմանելու Թուրքիայի դեմ նրա կողմից Սիրայում հրադարի պարտավորությունների խախտման դեպքում: Այդ մասին հաղորդել է The Hill թերթը: Թերթի տվյալներով՝ օրենսդիրները պատրաստել են համապատասխան նամակ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի անունով:

«Մի քանի անգամ (ԱՄՆ-ի) նախագահ (Դոնալդ) Թրամփն սպառնացել է «ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը», եթե Թուքիան խախտի իր պարտավորությունները: Այդ դիրքորոշմանը համապատասխան մենք վարչակազմին խնդրում ենք շուտափույթ կոշտ տնտեսական պատժամիջոցներ ձեռնարկել հոկտեմբերի 17-ի համաձայնագրի կատարումն ապահովելու համար»,- մեջբերում է անում հրատարակությունն այդ փաստաթղթից:

Ինչպես նշում է հրատարակությունը, իրենց նմակում սենատորները բերում են հաղորդումներ Թուրքիայի կամ Անկարայի կողմից օժանակվող ուժերի հարձակումների մասին քրդերի վրա Թել Թամեր բնակավայրի մերձակայքում: «Եթե դա ճիշտ է, այդ հարձակումները կլինեն հրադադարի համաձայնագրերի խախտումներ, որոնք Անկարան կնքել է ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Մոսկվաի հետ»,- նամակում հայտարարել են սենատորները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել