Tert.am-ը գրում է.

Այս իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ կա՝ կամ նոր իշխանությանը ճանապարհում են այն տարբերակով, որով նրանք եկել են իշխանության, կամ էլ երկրում հաստատում է դիկտատուրա։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ընթացքում ասաց քաղաքական մեկնաբան, վերլուծաբան Անդրանիկ Միհրանյանը։

Անդրադառնալով մոտ երկու տարի առաջ ՀՀ-ում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությանը», քաղաքական մեկնաբանն ասաց. «Աշխատատեղերի բացակայությունը, ցածր աշխատավարձն ու հազարավոր նմանատիպ խնդիրները ժողովրդին բորբոքում են և գալիս են ժողովրդի կողմից սիրված դեմագոգ ղեկավարներն ու ասում՝ մեզ ընտրեք, մենք ամեն ինչ կանենք։ Այդ մարդիկ իշխանության են գալիս և հանկարծ պարզվում է, որ աշխատատեղեր ստեղծել հնարավոր չէ, ներդրումներ չեն գալիս, որովհետև ոչ մեկը խելքը չի թռցրել, որ նման պայմաններում ներդրումներ անի։ Այս իրավիճակում մարդիկ սկսում են հարցնել՝ լավ, ինչի՞ համար էր այս ամենը, մեզ ասել էին՝ հանգստություն, աշխատատեղերի բացում, պատերազմի ավարտ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել