Ամերիկյան The Daily Caller հայտնի ամսագրում հոդված է հրապարակվել ուսումնասիրելու համար ամենահետաքրքիր հինգ լեզուների մասին։ Թոփ հնգյակում է հայտնվել նաև հայերենը։

«Հայասատանի Հանրապետության պետական լեզուն բազմաթիվ յուրահատկություններ ունի, որոնք կարող են բարդ, սակայն միաժամանակ գրավիչ թվալ։ Հայոց այբուբենը ստեղծվել է մեր թվարկության 405 թվականին Աստվածաշունչը թարգմանելու համար»,- նշվում է հոդվածում։

Խոսվում է նաև այն մասին, որ Եվրասիայում Հայաստանի ունեցած աշխարհագրական դիրքի պատճառով հայերենը ժամանակի ընթացքում ենթարկվել է հունարենի, թուրքերենի և պարսկերենի ազդեցություններին։

Բացի հայերենից՝ թոփ հնգյակում են ընդգրկվել նաև լեհերենը, ռուսերենը, ռումիներենն ու հունգարերենը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել