Tert.am Life-ը գրում է.

Զիրոյանը ներկայումս նկարահանվում է  «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երկուսով» հեռուստասերիալում։ Ավելի վաղ դերասանը Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է իր կերպարի ու նախագծում նկարահանվելու մասին։  Հեռուստադրամային զուգահեռ նա շարունակում է ներկայանալ նաև հումորային ձևաչափով՝ Women’s Club նախագծում։

Այս շրջանում բավականին քննարկվեց նաև Զիրոյանի անձնական կյանքը, քանի որ օգտատերերը դերասանին և հեռուստասերիալում նրա խաղընկերուհուն՝ Իննա Խոջամիրյանին սիրավեպ էին վերագրում։  

Tert.am Life-ը դերասանի հետ զրուցել է անձնականը չհանրայնացնելու և ներկայումս դրաման ու հումորը համատեղելու մասին։  

Զիրոյանն ասաց՝ դրամատիկ հեռուստասերիալներից անցումը դեպի հումորային ձևաչափ իրեն հեշտությամբ է տրվել և ինքն այս առումով հարմարվելու խնդիր չի ունեցել։

«Մասնագիտությանս հետ կապված ինտեգրվելու խնդիր երբեք չեմ ունենում, այդ թվում,  Womens Club-ում․ աշխատում եմ շատ պրոֆեսիոնալ մարդկանց՝  իրենց գործից գիտակ դերասանների ու դերասանուհիների հետ, լավ սցենարիստների ու լավ պրոդյուսերի հետ։ Ժամանակին տղաների հետ ուրախների և հնարամիտների ակումբում ենք եղել՝ տարբեր թիմերում, բայց իրար շատ լավ գիտեինք, իսկ դերասանուհիներին հեռակա եմ ճանաչել։ Ներկայումս բոլորի հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք, ընկերացել ենք։ Բացի ուրախների և հնարամիտների ակումբը, ես նաև «32 ատամ» ակումբում եմ եղել»,- նշեց դերասանը։

Վերջինս խոստովանեց՝ իրեն հոգեհարազատ է հումորային ձևաչափն ու հումորն առհասարակ, սակայն որպես դերասան կարևորում է պրոֆեսիոնալիզմը՝ բոլոր  ձևաչափերում․ «Անկեղծ կլինեմ՝ ինձ շատ հոգեհարազատ է հումորը, բայց որպես դերասան, ես փորձում եմ նաև այլ կողմերով ներկայանալ հանդիսատեսին ու հեռուստադիտողներին։ Ես հումորիստ չեմ՝ ես դերասան եմ։ Սակայն եթե համեմատության մեջ դնենք, ապա առավել ինձ դուր է գալիս կատակերգության ժանրն ու հումորը։  Դրամայում էլ ես ինձ կարող եմ շատ լավ զգալ, եթե ունենում եմ լավ խաղընկերներ»։

Դերասանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք չունի անհնագստություն, որ հեռուստադիտողն իրեն ժանրերից մեկում չի հավատա։ Զիրոյանն ասաց՝ անհանգստություն կա, սակայն ամեն ինչ անում է հնարավորինս լավ հանդես գալու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել