Armsport.am-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ռեալը» 6 անպատասխան գնդակ է ուղարկել «Գալաթասարայի» դարպասը: Այդ խաղում դուբլի հեղինակ է դարձել Կարիմ Բենզեման:

Ֆրանսիացին գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի արդեն 15 անընդմեջ խաղերում: Այս արդյունքով «արքայական» ակումբի հարձակվողը կրկնել է Լիոնել Մեսսիի ռեկորդը:

Հատկանշական է, որ Բենզեմայից և Մեսսիից բացի որևէ այլ ֆուտբոլիստ նման արդյունքի չի հասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել