Կրկին անհաջող փիառ...
Պարոն վարչապետ, Տիկին Շուշան Ներսիսյան, ոստիկանապետի ԺՊ պարոն գնդապետ, երեկ վարչապետի գրառումից տեղեկացանք, որ պետավտոտեսուչը բարձրաստիճան պաշտոնյայի է տուգանել, և այդ մասին ոստիկանապետի ԺՊ-ին զանգել, շնորհակալությամբ դիմել է պաշտոնյան, դե իսկ ոստիկանապետի ԺՊ-ն էլ իր հերթին զեկուցել է վարչապետին: Վարչապետը հանձնարարել է պարգևատրել ոստիկանին, մի գրառում արել, որտեղ ընդգծում է իրավիճակի աննախադեպ լինելը: Երեկոյան արդեն վարչապետի տնային խոսակցություններին քաջատեղյակ «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ այդ պաշտոնյան ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանն է, Տիկին Ներսիսյանն էլ չի հերքում՝ ասելով, որ արագություն էր գերազանցել:
Ուրեմն՝ մոտ 20 օր առաջ նույն Տիկին Ներսիսյանին ՃՈ պետի տեղակալի ուղեկցությամբ հանդիպել եմ Երևանի պետավտոտեսչության հաշվառման կենտրոնում, ու երբ ծանոթ աշխատակցից փորձեցի հետաքրքրվել տիկինի ներկայության պատճառը, պարզվեց՝ եկել է բարեկամի համար վարորդական իրավունքի ստացման միջնորդության, ասեմ ավելին՝ նույն օրը իր բարեկամը ստացել է վարորդական իրավունքը: Խնդրեմ, զանգեք և լուրի իսկությունը ճշտեք տիկին Ներսիսյանից, թող հերքի, նոր կհրապարակեմ տեսագրությունը:
Ասածս ի՞նչ ա, Նիկոլ ջան, մի խաբեք ժողովրդին, լավ էլ միջնորդում ու գործեր են անում, հա, մեկ էլ էդ ոստիկանին պարգևատրելը ճիշտ որոշում ա, իսկ Շուշանին արագությունը գերազանցելու համար ու կոռուպցիոն ճանապարհով վարորդական դասավորելու համար էլ տեսնենք՝ ինչ կանես: