Խնձորի քացախի օգնությամբ հոդերը բուժելու 5 արդյունավետ միջոց
Խնձորի քացախի բուժիչ հատկությունները բազմազան են: Այն օգտագործում են դիաբետի բուժման համար, սիրտն ու արյունատար անոթները լավ վիճակում պահելու համար, քաշի իջեցման համար, կոսմետոլոգիական նպատակներով…
Ներկայացնում ենք ևս մեկ հիվանդություն՝ ռևմատոիդ արթրիտ, որը կարելի է բուժել խնձորի քացախի օգնությամբ:
Խնձորի քացախը արդյունավետ ձևով անցկացնում է հոդերի ցավը և խրոնիկ բորբոքվածությունը: Արդյունքը բավականին շուտ է նկատվում:
Հոդերի բուժում՝ խնձորի քացախի օգնությամբ
1. Տոնուս հաղորդող ըմպելիք
Եփեք մեկ բաժակ անանուխով կամ կոճապղպեղով թեյ, ավելացրեք մեկ ճաշի գդալ խնձորի քացախ, մեկ ճաշի գդալ մեղր և մի պտղունց դարչին: Խմեք այս խառնուրդը օրը մեկ անգամ՝ արթրիտի դեպքում ցավը թուլացնելու համար:
2. Քացախաջուր
Խառնեք մեկ ճաշի գդալ քացախը մեկ բաժակ տաք ջրի հետ: Խմեք ըմպելիքն օրը երկու անգամ, ուտելու ընթացքում: Կարող եք մի փոքր մեղր ավելացնել՝ համը մի փոքր հաճելի դարձնելու համար:
3. Քացախ՝ բալի հյութի հետ
Մեկ բաժակ բալի հյութին ավելացրեք մեկ ճաշի գդալ խնձորի քացախ: Խմեք այս կոկտեյլը օրը մեկ անգամ: Այո, տտիպ է, սակայն դա կրկնակի հարված կլինի արթրիտին՝ հակաբորբոքային էֆեկտով:
4. Թրջոցներ և վաննաներ խնձորի քացախով
Խորը տարրայի մեջ լցրեք վեց բաժակ տաք ջուր, ավելացրեք մեկ բաժակ քացախ: Թրջեք սրբիչը այդ հեղուկի մեջ և դրեք հիվանդ հոդի վրա 30 րոպե: Կամ ուղղակի ձեռքերը դրեք այդ խառնուրդի մեջ:
5. Քացախով ձեթ
Բորբոքված հոդերի համար պատրաստեք հետևյալ խառնուրդը. մեկ բաժին ձիթայուղը կամ կոկոսի յուղը խառնեք երկու բաժին քացախի հետ: Հաճելի բույր ստանալու համար ավելացրեք երկու կաթիլ ձեր սիրելի եթերային յուղերից: