Tert.am-ը գրում է.

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ Արարատի տարածքային բաժնի ավագ տեսուչ Արթուր Բադալյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ բաժնի պետ Արմեն Բավոյանի կողմից ապօրինություններ են կատարվել, ինչի մասին ինքը բարձրաձայնել է:

«Տեղի է ունեցել շինծու բողոք, ըստ որի` մի խումբ բնակիչներ բողոքել են ասֆալտի գործարանի գործունեությունից, և եղել է 18 բնակչի ստորագրություն, սակայն նրանցից միայն մեկն է եղել համայնքի բնակիչ, իսկ մյուսները պարզ չէ, թե ովքեր են: Այսպիսով՝ այս բողոքի հիման վրա նշանակվել է ստուգում, սակայն Արմեն Բավոյանն ասֆալտի գործարանի տնօրենից վերցրել է փաստաթղթերը, ասել է, որ ինքը կգնա և 300 հազար դրամի փոխարեն 150 հազար դրամ կտուգանի: Որից հետո ես ասում եմ՝ դեռևս ստուգում չեմ արել, ի՞նչ գիտեք՝ 150 հազար դրամ է լինելու տուգանքը, իսկ Արմեն Բավոյանն ասել է, որ նման բան չի ասել: Որից հետո ես զեկուցագիրն եմ գրել մարմնի ղեկավարին, ներկայացրել եմ անօրինականությունները, սակայն հենց մարմնի ղեկավարն է պահում իրեն»,-ասաց նա:

Արթուր Բադալյանը նշեց, որ փոխարենը Արմեն Բավոյանի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնեն, իր նկատմամբ են իրականացնում՝ աշխատանքի չներկայանալու պատճառով, և երբ աղմուկ է բարձրացնում, դրանից հետո միայն Արմեն Բավոյանի նկատմամբ ևս իրականացվում է ծառայողական քննություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել