Գերմանիայում 48 տարեկան կին է ձերբակալվել, որը մեղադրվում է իր բժշկական որակավորումը կեղծելուց հետո 4 հիվանդների ոչ դիտավորյալ սպանության մեջ: Այս մասին հաղորդում է CNN-ը: Ստացված տեղեկատվության համաձայն՝ նրան նաև մեղադրում են մարմանական ծանր վնասվածքներ հասցնելու, խարդախության և փաստաթղթեր կեղծելու մեջ:

Հայտնի է դարձել, որ կինը բժշկի օգնական է աշխատել Շվալմ-Էդեր շրջանի Ֆրիցլարի հիվանդանոցում:

Նշվում է, որ նա հիվանդանոց աշխատանքի է ընդունվել կեղծ փաստաթղթերով: Նրան հաջողվել է այս պաշտոնում աննկատ մնալ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի օգոստոսը: Ընդ որում, նա բազմիցս սխալներ է գործել: Օրինակ՝ հիվանդներին սխալ դեղեր է նշանակել:

Հետաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել