Որքան էլ տարօրինակ թվա, հայոց բազադարյա պատմության ընթացքում գոյություն ունեցող հազարավոր գրավոր աղբյուրներում ՆԻԿՈԼԸ՝ որպես անձնանուն, հիշատակվում է ընդամենը երկու անգամ:
1. Առաջին Նիկոլը հիշատակվում է 17-րդ դարի սկզբին: Նա հավատափոխ եղած ու կաթոլիկություն ընդունած հայ քահանա էր: Հայտնի է, որ նա ուղեկցել է Նախիջևանի դավանափոխ եղած և կաթոլիկություն ընդունած հայերի հոգևոր առաջնորդ Օգոստինոս Բաջեցուն դեպի Եվրոպա վերջինիս կատարած ուղևորության ընթացքում: Այս Նիկոլն, ըստ աղբյուրների, այդպես էլ Եվրոպա չի հասնում և 1609 թ. մահանում է Կալուգայում:2. Երկրորդ Նիկոլն աղբյուրներում հիշատակվում է նաև որպես արքեպիսկոպոս Նիկոլ Թորոսովիչ: Եղել է լեհահայոց հոգևոր առաջնորդը, ապրել է 17 դարում և մահացել 1681 թ: Աղբյուրներից հայտնի է, որ 1626 թ. կաշառքով, հակառակ ժողովրդի կամքի, Մելիքսեթ կաթողիկոսի կողմից Լվով քաղաքում օծվել է եպիսկոպոս: Լեհահայերը չեն ընդունում նրան և դուրս են վռնդում եկեղեցուց: Նիկոլն իրեն եկեղեցուց դուրս վռնդած լեհահայերի հանդեպ ունեցած ոխն առնելու համար նախ ինքն է դավանափոխ լինում ու կաթոլիկություն ընդունում, ապա դիմում է ճիզվիտներին` խնդրելով ռազմական օգնություն՝ ճնշելու լեհահայերի դիմադրությունն ու խոստանում, որ իր հոտին` լեհահայերին ևս դավանափոխ կանի և կաթոլիկություն ընդունել կտա: Ճիզվիտների ռազմական աջակցությամբ Նիկոլը բռնությամբ խլում է բոլոր եկեղեցիները, գրավում եկեղեցական գանձերն ու կալվածքները, ապա ծախում է այդ գանձերն ու կալվածքները, սկսում ապրել «շռայլ եւ անառակ կյանքով»: Անգամ Մովսես կաթողիկոսի կարգադրությամբ հայտնի կրթական ու լուսավորչական գործիչ Խաչատուր Կեսարացին է մեկնում Լվով` հարթելու առաքելական լեհահայերի ու կաթոլիկություն ընդունած իրենց հոգևոր առաջնորդ Նիկոլի հարաբերությունները: Այսպես՝ 24 տարի շարունակ լեհահայերը մնում են առանց եկեղեցու ու առանց եկեղեցական ծիսակատարության: Աղբյուրներից նաև հայտնի է, որ Նիկոլը կամաց-կամաց «լեհահայերին առաջնորդում է կաթոլիկության», որով և «լեհահայերը օտարացան և լեհ դարձան»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=410116053230619&id=100026966826742
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել