Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ, Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մայր Քրիս Ջեները երեկ տոնել է ծննդյան 64-ամյակը: Իրապատում շոուի աստղի ծննդյան տոնը մաղթանքներով, անակնկալներով ու նվերներով են «հագեցրել» վերջինիս երեխաները, գրում է Daily Mail-ը:

«Քրիսը Քարդաշյան-Ջեներ ընտանիքում յուրահատուկ դերակատարություն ունի. նա ոչ միայն հանդիսանում է իր երեխաների մենեջերը, այլ նաև ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի պրոդյուսերն է»,- գրում է աղբյուրը:

Առցանց հարթակում իր ծննդյան բարեմաղթանքն ու շնորհակալությունն է հայտնել Քրիս Ջեների ավագ դուստրը՝ Քորթնին, ապա՝ Քլոեն, Քիմը և մյուսները:

39-ամյա Քիմ Քարդաշյանն Instagram-ում գրել է. «Ծնունդդ շնորհավոր, մամ: Այսօր քո օրն է: Դու ամբողջ աշխարհում լավագույն մայրն ես: Երբ տեսնում եմ, թե ինչպես ես կարողանում հոգալ քո 6 երեխաների, միլիոնավոր թոռների մասին ու նրանց ստիպում սիրված ու առանձնահատուկ զգալ, քո հանդեպ իմ հարգանքն ու սերն օրըստօրե ավելանում են»:

Շնորհավորանքներին է միացել նաև Քայլի Ջեները, որը մորն իր շքեղ մեքենայով զբոսանքի է տարել և պարբերաբար տեսանյութեր հրապարակել:

Քորթնի Քարդաշյանն իր մանկությունից մոր հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Շնորհակալ եմ ինձ հիանալի մանկություն պարգևելու համար»:

«Դու կյանքը կատարյալ, սիրով ու երջանկությամբ լի ես դարձնում: Դու ստիպում ես ինձ հավատալ, որ կարող եմ ամեն ինչ անել: Դու թագուհի ես, որը մեծացրել է մինի թագուհիների»,- իր հերթին գրել է Քլոե Քարդաշյանը:

A fan: Kim Kardashian gushed about her mother Kris Jenner on her 64th birthday on Tuesday

Good daughter: Kylie Jenner took her mom out for a day of fun on Tuesday

The billionaire splurges: It seems as though Kylie gave mommy a new Hermes purse

Driving in style! Jenner drove her mother around in her car on her big day

Having her cake! The birthday girl blew out the candles to her custom California license plate birthday cake

The early years: Kourtney had bangs in this image where she is held by Kris

A sweet note from Koko: Khloe shared this old photo booth picture and said you make life happy and filled with love

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել