Առաջիկա 10 օրերին մեր երկիրը կգտնվի Իրանից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ին բոլոր մարզերում կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով, երկինքը կլինի բացարձակ պարզ և արևաշող։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Սյունիքի և Տավուշի հովիտներում՝ +20․․․+23, Արարատյան դաշտում և Երևանում արդեն նոյեմբերի 8-ին կունենաք +18․․․+20 աստիճան տաքություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: