Operativ.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի կառավարությանն օգնություն է առաջարկել թմրակարտելների դեմ «պատերազմ» սկսելու համար այն բանից հետո, երբ հյուսիսային Մեքսիկայում մորմոնների ընտանիք է սպանվել, հաղորդում է AP-ը:

«Եկել է Մեքսիկայի ժամանակը ԱՄՆ-ի օգնությամբ թմրակարտելների դեմ պատերազմ սկսելու եւ նրանց երկրի երեսից ջնջելու համար: Մենք պարզապես ձեր նոր նախագահից զանգի ենք սպասում»,- գրել է նա Twitter-ում:
Թրամփը հավելել է, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է մասնակցություն ունենալ: Նրա խոսքով՝ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն իր առաջնահերթությունն է համարում թմրակարտելների դեմ պայքարը:

Լոպես Օբրադորը հանդես է եկել այդ խնդրի միլիտարիստական մոտեցման դեմ՝ հայտարարելով, որ իր նախորդների քաղաքականությունը հանգեցրել է միայն բռնության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել