Հոլիվուդյան դերասանուհի և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին նկարահանվել է թոփլես Harper’s Bazaar ամսագրի ամերիկյան տարբերակի դեկտեմբեր-հունվար ամիսների համարի շապիկի համար: Պարբերականը լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր էջում:

Լուսանկարում թափանցիկ գործվածքով փաթաթված Ջոլին կանգնած է կիսաթեք՝ ձեռքերով ծածկելով կուրծքը:

Ֆոտոշարքի հեղինակը նորվեգացի լուսանկարիչ Սելվե Սունդսբեն է: Նախկինում նա աշխատել է այնպիսի ամսագրերի հետ, ինչպիսիք են իտալական, ճապոնական և չինական Vogue-ն, W Magazine-ը և Interview-ն, ինչպես նաև Giorgio Armani, Chanel, Gucci, Dolce & Gabbana, Louis Vuitton և այլ ապրանքանիշների հետ:

Բաժանորդները հավանություն են տվել ամանորյա համարի շապիկի համար հերոսուհու ընտրությանը և բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են գրել Ջոլիի արտաքին տեսքի վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել