Սանկտ Պետերբուրգում ծննդատան վերանորոգման ժամանակ 2 աշխատող ընկել է վերելակի հորանը: «Ֆոնտանկա»-ի հաղորդմամբ՝ տուժածները 28 և 25 տարեկան ՀՀ քաղաքացիներ են:

Տուժածների վիճակը գնահատվում է ծանր. նրանք ունեն բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներ, ներքին օրգանների վնասվածքներ: 28-ամյա տղամարդուն բժիշկները տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Նախնական տեղեկություններով, վերելակի ընկնելու պատճառը ճոպանի կտրվելն է: Հայտնի է նաև, որ վերելակն ընկել է 18-րդ ծննդատան 4-րդ հարկից:

Պետերբուրգի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտման մասին հոդվածով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել