Armenpress.am-ը գրում է․

Իսրայելի ոստիկանությունը հայտնել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հասցեին սոցիալական ցանցերում սպառնալիք պարունակող գրառումներ տարածելու մեջ կասկածվողին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Իսրայելի ոստիկանության կիբերանվտանգության վարչությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է սոցիալական ցանցերում վարչապետի և նրա ընտանիքի հասցեին սպառնալիքներ տարածելու մեջ: Կասկածյալը ձերբակալվել է այսօր երեկոյան»,- հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ դիմել է ոստիկանությանը հայտնելով «Ֆեյսբուք»-ում իր հասցեին հնչող սպառնալիքների մասին: Նա խնդրել է անհապաղ քննություն իրականացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել