Tert.am-ը գրում է.

Թե որն է հայկական կողմի դիրքորոշումն արցախյան հիմնահարցի բանակցություններում և մեր կողմից ինչ նպատակ է դրված, անորոշ է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։

«Նոր իշխանության գալուց հետո բանակցային գործընթացում բավական մեծ տարբերություն կա: Որոշ թեզեր են հայտարարվել, որոնք ստեղծել են նոր վիճակ: Հայկական կողմը հայտարարել է, որ պետք է պարզություն մտցվի, թե կողմերից ով ինչ պատասխանատվություն ունի այս գործընթացում»:

Ըստ Սարգսյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը 20 տարի է՝ անհասկանալի, հաճախ անգամ ընկերական զրույցներ է վարում. «Նոր վիճակում Մինսկի խումբը չի կողմնորոշվում: Փաշինյանն Ալիևի հետ հանդիպումից հետո ասաց՝ չկա պարզություն, պարզաբանում: Դրա փոխարեն կա պարզության սպասելիք: Լավրովն էլ վերջերս ընդունեց, որ չկա բովանդակային քննարկում»:

Փորձագետի պնդմամբ՝ եթե Մինսկի խումբն ի վիճակի չէ պատասխանելու՝ ինչո՞ւ է Արցախը դուրս մղել բանակցություններից, Ադրբեջանն էլ ի վիճակի չէ հայտարարելու՝ ինչո՞ւ չի ուզում, որ հանգուցալուծումը բխի բոլորի շահերից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել