Armenpress.am-ը գրում է.

Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին խոստացել է, որ Հունաստանը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի արագանա Հայաստանի համար Եվրոպական Միության հետ մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Խոսեցինք մեր քաղաքացիների համար ԵՄ մուտքը պարզեցնելու մասին, որպեսզի մուտքի արտոնագրերը սովորական քաղաքացիների համար ազատականացվեն, և իմ լավ բարեկամը` պարոն նախագահը, խոսք տվեց, որ իրենք հնարավորը կանեն, որպեսզի այդ գործընթացն արագանա»,- ասաց Սարգսյանը:

Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց են կատարել Արմեն Սարգսյանի հրավերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել