Tert.am-ը գրում է.

Հաղթանակի կամրջից նետվել փորձող քաղաքացուն օգնության հասող ոստիկանը վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ պատասխանելով գրանցված դեպքի վերաբերյալ հարցին:

«Մի տղամարդ «Հաղթանակ» կամրջից իրեն նետել է Հրազդանի կիրճը, բայց նախքան նետվելը կամրջի հանդիպակաց մայթին ծառայություն իրականացնող ոստիկանը նկատել է նետվել պատրաստվող տղամարդուն, շտապել է օգնության, սակայն կամրջի վրա վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց»,-ասաց Ջանոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել