Հայտնի է դարձել դեկտեմբեր ամսվա ընթացքում ռուսաստանցի աստղերի ստացած հոնորարների չափը, գրում է kp.ru կայքը:

Նշվում է, որ պատվիրատուները նախընտրում են «բարձրաշխարհիկ լրահոսում մշտապես երևացող», բայց ոչ սկանդալային աստղերին:

Այսպես, դեկտեմբերին Նարգիզը ելույթի համար ստացել է 1 միլիոն 800 հազար ռուբլի, բայց հնարավոր է նաև համաձայնության գալ մեկուկես միլիոն ռուբլու շուրջ:

Դեկտեմբերին Պոլինա Գագարինայի ելույթը կարժենա 3.5 միլիոն ռուբլի: Դիմա Բիլանը հանդես կգա 50 հազար եվրոյի դիմաց (3.5 միլիոն ռուբլի): Սվետլանա Լոբոդան պատրաստ է երգել 70 հազար եվրոյով (4.9 միլիոն ռուբլի): Նշվում է, որ նրանք մեկ երեկոյի ընթացքում կարող են երեք համերգ ունենալ:

Գրիգորի Լեփսը ելույթի համար ավանդաբար դեկտեմբերին վերցնում է 7 միլիոն ռուբլի: Ալլա Պուգաչովան յուրաքանչյուր պատվերի անհատական մոտեցում է ցուցաբերում, միևնույն ժամանակ, դեկտեմբերին նրա հոնորարը հասնում է 21 միլիոն ռուբլու: Ամանորին Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը երբեք չեն աշխատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել