Aysor.am-ը գրում է.

Չկան ոչ հիմքեր, որ պայմանններ ինձ կալանքի տակ պահելու համար, դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Սա ուղղակի հետևանք է Հայաստանում մի գործընթացի, որը ինձ թիրախավորել են որպես նշանակված մեղավոր ամբողջ այս գործընթացում», - ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը նշեց, թե հասկանում է՝ ինչ վիճակում են հայտնվել դատավորները։

«Այդ Ֆեմիդայի կշեռքի մի կողմում դնում են իրենց խոցելիությունը իշխանությունների, դատախազության առջև, իսկ մյուս կողմի վրա դնում արժանապատվությունը, արհեստավարժությունը, խիղճը։ Ուղղակի մարդիկ պետք է հիշեն՝ վերջին անգամ իրենց տանիքը երբ են նորոգել, գուցե, մի հինգ տարի առաջ մի սառնարան են առել, որի կտրոնը պահել են, թե չեն պահել ու վաղը, մյուս օրը հարցեր կտան, որոնց պատասխանը որևէ ձև չեն կարողանալու տալ», - ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել