Մարդկության պատմության ընթացքում շատ հազվագյուտ են եղել դեպքեր, երբ տերությունների առաջնորդները եղել են խելացի, բարի, նախաձեռնող ղեկավարներ, ովքեր իրապես շատ բան են արել իրենց ժողովուրդների համար: Որպես կանոն, տարբեր թագավորներն ու այլ տիտղոսներ կրող ղեկավարները եղել են անբաններ, որոնք ցոփ ու շվայտ կյանք են վարել՝ առանց մտահոգվելու իրենց երկրի և ժողովրդի հոգսերի մասին:
Եղել են նաև այնպիսինները, որոնք պարզապես սարսափեցնում էին ժողովրդին իրենց խելագարություններով, և դա հաճախակիորեն պայմանավորված էր նրանով, որ նման թագավորները ծնվում էին արյունակից բարեկամների միջև հաճախ կնքվող ամուսնական դաշինքների արդյունքում:
Ձեզ եմ ներկայացնում պատմության 10 ամենախելագար առաջնորդներին, որոնք իշխել են տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում:

1. Գեորգ III

Сумасшедшие правители прошлых времен

Գերոգ III-ն իշխում էր Բրիտանիայում և Իռլանդիայում 59 տարի շարունակ: Նրա իշխանության տարիները նշանավորվեցին անդադար ապստամբություններով, Ֆրանսիայի հետ պատերազմով և Հյուսիսային Ամերիկայում գտնվող անգլիական գաղութների հետ հարաբերությունների վատթարացումով:

Չնայած նրան, որ այս թագավորը Անգլիայի պատմության մեջ ամենաշատ երեխա ունեցած սյուզերենն էր և չէր բողոքում ֆիզիկական առողջությունից, նա ուներ լուրջ հոգեկան արատներ:
1789 թվականից ի վեր Գերոգը սկսեց տառապել պրոֆիրիայի նոպաներով, որոնց ժամանակ նա դառնում էր ամբողջովին անմեղսունակ: Պատմաբանները ենթադրում են, որ նրա խելագարությունն ու կյանքի վերջում վրա հասած կուրությունը պայմանավորված էին ոչ ավել, ոչ պակաս մկնդեղի թունավորումով: Ըստ երևույթին, ինչ-որ մեկն անընդհատ մկնդեղ էր խառնում նրա սննդին և խմիչքներին, բայց չնայած դրան` արքան մահացավ 82 տարեկանում:

2. Հուանա I Խելագար

Сумасшедшие правители прошлых времен
Հիրավի, նման մականուն Կաստիլիայի թագուհին պատահականորեն չի ստացել, չնայած որ մանկապատանեկան տարիներին ոչինչ չէր մատնում այն, որ նա լուրջ խնդիրներ ունի գլխի հետ: Հուանան ցնորվեց իր մի շարք բարեկամների բնական մահերից հետո, որոնց շնորհիվ ի դեպ նա ստացավ գահը: Նրա ամուսինը՝ Ֆիլիպ I Գեղեցիկը, ևս մահացավ շատ անսպասելիորեն՝ Հուանայի հետ ամուսնանալուց մեկ տարի անց:
Ամուսնու մահվանից հետո թագուհին անմեղսունակ վիճակում էր և ակնհայտորեն խելագարվել էր: Նա ողջ երկրով մեկ շրջում էր դագաղով, որի մեջ գտնվում էր ամուսնու մարմինը և ոչ մի կերպ թույլ չէր տալիս հուղարկավորել հանգուցյալին: Ավելին, նա պարբերաբար բացում էր դագաղը, որպեսզի զմայլվի իր սիրեցյալի նեխող մարմնով: 
Մի խոսքով, տեսնելով դեպքերի նման զարգացումը, Հուանայի բարեկամներն արագորեն ստանձնեցին երկրի կառավարումը, կազմակերպեցին Ֆիլիպի հուղարկավորությունը, իսկ Հուանային՝ նրա հոր հրամանով մեկուսացրեցին Տորդեսիլիաս ամրոցում, որտեղ նա ապրեց մինչև 1555 թվական, և որտեղ նա կնքեց իր մահկանացուն՝ նույն 1555 թվականին, երբ 73 տարեկան էր: Այդ ողջ ընթացքում նա շարունակում էր համարվել Կաստիլիայի օրինական թագուհին:

3. Կարլոս II

Сумасшедшие правители прошлых времен
Այս արքան դեռ մանկուց խիստ տգեղ էր, անգամ անճոռնի: Ինբրիդինգի կոեֆիցենտը նրա մոտ ընդամենը 25 տոկոս էր կազմում, որովհետև նա լույս աշխարհ էր եկել մի շարք ինցեստային հարաբերությունների շարքի վերջում, որոնք լայնորեն տարածված էին իսպանացի թագավորների շրջանում:
Կարլոսը ոչ միայն անճոռնի էր, նա նաև բավականին տկարամիտ էր, ինչը պայմանավորված էր ինչպես նրա աղավաղված գենետիկայով, այնպես էլ նրանով, որ նրա ծնողները հնարավորինս մեկուսացնում էին նրան ուսումից և առհասարակ՝ մտավոր գործունեությունից՝ վախենալով տղայի թույլ առողջության համար:
Այս արքայի պատճառով նրա իշխանության տարիներին Իսպանիան փայլուն ու հարուստ գերտերությունից վերածվեց երկրորդական եվրոպական տերության:

4. Կարլ VI

Сумасшедшие правители прошлых времен
Այս արքան խելագարվեց աստիճանաբար, իսկ նրա հոգեկան խնդիրները հատկապես ակնհայտ դարձան 1392 թվականի ապրիլին, երբ արքան առաջին անգամ տարավ երկարատև բարձր ջերմությունով ուղեկցվող տենդը: Դրանից հետո նա դարձավ շատ դյուրագրգիռ և հունից դուրս էր գալիս ցանկացած կտրուկ ձայնից:
Մի քանի ամիս անց արքան ռազմական արշավանք ձեռնարկեց՝ մեծ բանակ հավաքագրելով, բայց քաղաքից դուրս գալուց անմիջապես հետո նրան սկսեց թվալ, որ իր հետևից անընդհատ ինչ-որ շրջմոլիկ է վազում և գոռում է. «Կանգնիր, թագավոր, քեզ դավաճանել են»: Թագավորի հետ ինչ-որ բան կատարվեց, և նա, անսպասելիորեն սպանելով իր զինակրին, սկսեց հետապնդել հարազատ եղբորը, որին չհասնելով հարձակվեց սեփական ասպետների վրա: Սա շարունակվեց այնքան ժամանակ, մինչև նրա ձիուն վայր գցեցին, և արքան ընկավ կոմայի մեջ: 
3 օր անց նա ուշքի եկավ և անմիջապես թոշակներ նշանակեց իր կողմից սպանվածների երեխաների և այրիների համար: Այնուհետև նա հրաժարվեց իշխանությունից` ի օգուտ իր հորեղբայրների:
Հետագայում նրա մոտ ևս մի քանի նման նոպաներ եղան, որոնց արդյունքում նա վերջնականապես խելագարվեց և մերթընթմերթ էր ադեկվատ վիճակում լինում: Նրան մերթ թվում էր, թե ինքն ապակուց է և կարող է կոտրվել, մերթ բռունցքներով հարձակվում էր պատահած մարդկանց վրա, մի անգամ էլ 5 ամիս շարունակ չլողացավ ու չսափրվեց:
Այսօր կատավող վերլուծությունները երկու հավանական տարբերակ են թողնում թագավորի խելագարության վերաբերյալ. նրան կա՛մ թունավորել են, ինչի արդյունքում առաջացել են հոգեկանի շեղումներ, կա՛մ էլ նա ունեցել է մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ:

5. Ալֆոնս VI

Сумасшедшие правители прошлых времен
Այս թագավորը շատ ծանր հիվանդություն էր տարել 3 տարեկան հասակում, ինչի արդյունքում նրա մարմնի ձախ կողմը մասամբ պարալիզվել էր, իսկ հոգեկանը՝ խաթարվել: Օրինակ` երբ նրա ավագ եղբայրները մահացան, առաջին բանը որ նա բացականչեց, հետևյալն էր. «Ուռա՜, հիմա ես կլինեմ Պորտուգալիայի թագավորը»:
Արդեն հասուն տարիքում Ալֆոնսը պահում էր իրեն նույն կերպ, ինչ պատանեկության տարիներին՝ երիտասարդների հետ շրջագայում էր քաղաքում ու հարբեցողությամբ էր զբաղված: Նա չէր ցանկանում ոչ սովորել, ոչ էլ երկիրը ղեկավարել: Մի խոսքով, արքան անում էր միայն այն, ինչ ուզում էր, և դա տևեց այնքան ժամանակ, մինչև սեփական մայրը չըմբոստացավ ղեկավարման նման ձևին:
Սկսվեց քաղաքացիական պատերազմ, որտեղ մի կողմն առաջնորդում էր Ալֆոնսը, իսկ մյուս կողմը՝ նրա թագուհի մայրը: Արդյունքում, թագուհի մայրը հաղթանակեց, և արքա դարձավ Ալֆոնսի կրտսեր եղբայրը՝ Պեդրուն, այն բանից հետո, երբ 1667 թվականի նոյեմբերին Ալֆոնսին ստիպեցին հրաժարվել գահին:

6. Սուլթան Իբրահիմ I

Сумасшедшие правители прошлых времен
Օսմանյան կայսրության ամենահանրահայտ սուլթաններից մեկը հենց Իբրահիմն էր, ով ակնհայտորեն տառապում էր հոգեկան խնդիրներից: Իր ղեկավարման տարիներին նա քիչ էր մնում` իր ձեռքերով կործաներ իր երկիրըմ այնքան վատ էր նա իշխում: Բացի դրանից` նա բացարձակ անմեղսունակ էր անձնական կյանքում: Օրինակ` նա պարզապես հիվանդագին ցանկություն ուներ իր հարեմի համար գտնել ամենագեր կնոջը և գտավ... Գուշակեք, թե որտեղ... Հայաստանում... Ի դեպ, նման քաշ ունենալը այդ տարիներին խոսում էր ընտանիքի ապահովվածության մասին, իսկ Իբրահիմի հայ կինը կշռում էր ամբողջ 150 կիլոգրամ:
Իբրահիմը նրա համար թոշակ սահմանեց և շնորհեց Դամասկոսի տիրակալի տիտղոսը: Սակայն այս պատմությունը հեփի էնդ չունեցավ, որովհետև սուլթանին ասեկոսեներ հասան, որ իր հարեմում օտար տղամարդ է եղել և Իբրահամի հրամանով սուլթանական ողջ հարեմը՝ 280 կնոջիից բաղկացած, խեղդեցին Բոսֆորի ջրերում:
Ի դեպ, ի թիվս այլ ցնորքների, նա վստահ էր, որ պալատական ավազաններում ապրող ձկնիկները պետք է սնվեն ոսկե դրամներով:

7. Իվան IV Ահեղ

Ռուսիայի այս մեծ առաջնորդը շատ վաղ տարիքում կորցրեց իր ծնողներին: Նա 6 տարեկան էր, երբ նրա մայրը մահացավ, և նրա դաստիարակությամբ սկսեցին զբաղվել նշանավոր բոյարիններ: Նրան շատ վատ էին վերաբերվում, պարբերաբար կոպտում էին և պատժում ամենաչնչին սխալմունքների համար: Արդյունքում, երեխան սկսեց աստիճանաբար խելագարվել: Նա սկսեց փոքր կենդանիներ տանջելուց, իսկ 1544 թվականին, երբ նա 14 տարեկան էր, նրա հրամանով այդ ժամանակվա կառավարության ղեկավարին կերակրեցին շներին:
Չնայած ակնհայտ հոգեկան խնդիրներին` Իվան Ահեղն այնուամենայնիվ վատ ղեկավար չէր իր իշանության առաջին տարիներին: Նա ընդունում էր օրենքներ, որոնց նպատակն էր բարելավել հասարակ մարդկանց կյանքը, ինչպես նաև մի քանի հաղթական պատերազմներ անցկացրեց, ինչի արդյունքում Ռուսաստանը սկսեց սովորական տերությունից վերածվել աշխարհակալ կայսրության:
Բայցևայնպես Իվան Ահեղը հակասական պատմական կերպար է, որովհետև նրա բարեփոխումները ձեռք ձեռքի բռնած էին գնում նրա դաժանությունների հետ:

8. Մարիա I Պորտուգալացի

Сумасшедшие правители прошлых времен
Թագուհու խելագարության առաջին դրսևորումները ֆիքսվել են 1786 թվականին, երբ նրան երեկույթներից մեկի վերջում իր սենյակ տարան լրիվ անմեղսունակ վիճակում: Դրանից ի վեր թագուհու վիճակը միայն ավելի ու ավելի էր վատթարանում: Նա գրեթե սնանկացավ, տրվեց կրոնական ֆանատիկոսության և մելանխոլիայի, իսկ երբ մահացավ նրա սիրելի որդին, նա պարզապես էլ ի վիճակի չէր կառավարելու երկիրը:
Արդյունքում, բարձրաստիճան պետական այրերը պարզապես մեկուսացրին թագուհուն իր իսկ սենյակում, որտեղ նա մնաց մինչև 1816 թվականը` մահանալը: Ականատեսները պնդում էին, որ նրա սենյակից սարսափելի ճիչեր էին լսվում պարբերաբար, որոնք տարածվում էին պալատով մեկ:

9. Արքայազն Սադո

Сумасшедшие правители прошлых времен
Ծնվելով 1735 թվականին` նա արդեն ամուսնացած էր 10 տարեկանում: Կորեացի պատմաբանները պնդում են, որ հայրը նրան ատում էր ի ծնե, իսկ երբ արքայազնը 17 տարեկան էր, ինքը դարձավ հայր: Երեխա ունենալուց հետո արքայազնը ծանր հիվանդացավ, բայց կենդանի մնաց, սակայն խաթարվեց նրա հոգեկանը: Նրան սկսեցին հաճախակիորեն մղձավանջներ այցելել և տեսիլքներ, թե իբր ինքը շրջապատված է տարբեր սարսափելի էակներով:
1757 թվականից նա սկսեց կտտանքների ենթարկել սեփական ծառաներին, բռնաբարել իր սիրելիին, իսկ այնուհետև նա սկսեց բռնաբարել ու սպանել աջ ու ձախ՝ ում պատահի: Թագավորին սա կատաղեցրեց, և ի վերջո նրա հրամանով Սադոյին կողպեցին մի արկղի մեջ՝ առանց ջրի և հացի, որի մեջ էլ նա մահացավ 8 օր անց:

10. Կալիգուլա կայսր

Сумасшедшие правители прошлых времен
Այս կայսրն իր իշխանությունը շատ դրական սկսեց՝ չեղյալ համարելով մի շարք չափից ավելի խիստ օրենքներ, որոնք վերաբերում էին կայսեր անձը վիրավորելուն, և վճարեց նախորդ կայսրերի կուտակած պարտքերը: Նա նաև իջեցրեց կայսրության հպատակներից գանձվող հարկերը: Սակայն դեռ 8 ամիս էլ չղեկավարած` Կալիգուլան ծանր հիվանդացավ (ըստ երևույթին՝ էնցիֆալիտով, որը բերեց ուղեղի վնասվածքների), իսկ առողջանալուց հետո Կալիգուլան արդեն լրիվ փոխվել էր:
Նա ստիպեց ինքնասպանություն գործել իր մի քանի բարեկամների, իսկ այլոց բարձրացրեց դեպի իշխանական օլիմպ և սկսեց պատրաստվել դեպի Բրիտանիա կատարվելիք արշավանքի: Նա մարմարյա տաղավար կառուցել տվեց իր ձիու՝ Ինցիտատուսի համար, ոը կահավորեց նաև թանկարժեք աթոռներով ու մահճակալներով (հասկանալի է, որ ձին դրանցից օգտվել չէր կարող, իսկ եթե հասկանալի չէ, ուրեմն դուք Կալիգուլան եք):
Մի անգամ Կալիգուլան հրամայում է իր պահակազորին առյուծների մենամարտին հետևող հանդիսատեսի առաջին հինգ շարքին արենա շպրտել: Բոլոր մարդիկ զոհվեցին, որովհետև արենա բաց թողեցին էլ ավելի շատ առյուծներ:
Կալիգուլան կտտանքների էր ենթարկում մարդկանց զուտ սեփական հաճույքի համար և կիրառում էր նորանոր ու էլ ավելի դաժան տանջանքների ձևեր: Ի վերջո Կալիգուլային սպանեցին մի քանի անհաջող մահափորձերից հետո...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել