Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) արձագանքել է 2019 ֆինանսական տարում Հայաստանին 60 մլն դոլար օժանդակություն տրամադրելու ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը:

«Մենք ողջունում ենք դեսպան Լին Թրեյսիի հայտարարությունն առ այն, որ 2019 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրվող օգնությունը կգերազանցի 60 միլիոն դոլարը, ինչը նա որակեց որպես 40 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ»,- ասված է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հաղորդագրության մեջ:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ ԱՄՆ դեսպանատունը հրապարակայնորեն մանրամասն վերլուծություն ներկայացնի ֆինանսական տարվա, հովանավորող կառույցի, գործունեության ոլորտի և կոնկրետ ծրագրի վերաբերյալ՝ հատուկ շեշտադրելով, թե արդյոք ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական օգնությունը համապատասխանում է Հայաստանին տրամադրվող օգնությանը»,- հավելել է Արամ Համբարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել