Panorama.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը լավ է, օր-օրի ավելի է լավանում:  Լրագրողների հետ զրույցում ասաց նրա որդին՝ Լևոն Քոչարյանը: Նա նշեց, որ այսօրվա դատական նիստին Ռ. Քոչարյանը ներկա է լինելու, չի կարծում, որ որևէ խնիրդ կլինի:

Լրագրողի հարցին, թե ի՞նչ խնդիր ուներ ՀՀ երկրորդ նախագահը, Լ. Քոչարյանն ասաց. «Կար փոքրիկ ուռուցք, որը պետք է հեռացվեր: Կարևորն այն է, որ ուռուցքի մեջ չարորակ բջիջներ չեն հայտնաբերվել»:

Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանը վիրահատվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Խոսելով դատարավարության մասին, Լ. Քոչարյանն ասաց, որ բիրտ ճնշում են տեսնում իշխանության կողմից՝ սկսած առաջին դեմքերից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել