2020 թվականի պետական բյուջեից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրված հատկացումներով հիմնովին կնորոգվի և կվերակառուցվի 8 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Այդ հաստատություններն են`

1.Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ

2. Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ

3. Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ

4. Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ

5. Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ

6. Նոյեմբերյանի պետական քոլեջ

7. Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ

8. Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարան:

Վերանորոգման ծրագրում ընդգրկված մարզային հաստատությունները հիմնականում գյուղատնտեսական ուղղվածություն ունեն` հաշվի առնելով նշված ոլորտում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու գերակայությունը:

Տեղեկացնենք, որ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ծրագրով ֆինանսական հատկացումները 2020 թվականի պետական բյուջեի նախագծում ավելացել են, որը պայմանավորված է ոլորտում ուսանողների թվի մոտ 6500-ով ավելացմամբ, ինչպես նաև իրականացվող կապիտալ շինարարության ծավալների աճով:

Հիշեցնենք, որ գալիք տարվա բյուջեով նախատեսվում է նաև 22 մարզային հանրակրթական դպրոցների հիմնանորոգում և վերակառուցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել