«Ժամանակ» թերթը գրում է. «Այս շաբաթ տեղի է ունենալու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը:
Գրիգորյանը որոշել է հարսանյաց արարողությունը կազմակերպել հայրենի Արցախում՝ թերևս ցույց տալու համար, որ ինքը շարունակում է մնալ արցախցի:
Հարսնացուի մասին հայտնի է, որ նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի քույրն է: Հարսանիքին ներկա է լինելու հայաստանյան և արցախյան քաղաքական իշխանական էլիտան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել