Facebook-ի օգտատեր Եգոր Կլեցովը իր էջում տեղադրել է ուկրաինական ուղևորատար գնացքի լուսանկար, որում աճում են սնկեր։

Լուսանկարում երևում է, թե ինչպես է գնացքի ներքին երեսպատումից, որը փակել են մոնտաժային փրփուրով, աճել 13 խոշոր սունկ: «XXI դ. Ուկրզալիզնիցիա։ Գնացք Զապորոժյե-Բերդյանսկ»,- գրել է Կլեցովը։

Հրապարակման մեկնաբանություններում օգտատերերը սկսել են հեգնականորեն քննարկել, թե արդյոք սնկերը հարմար են ուտելու համար, և արդյոք փոխադրողը դրանց համար չի վերցնում լրացուցիչ վճար: «Դրանք շատ նման են ուտելի սև սնկին, բայց լուսանկարում դժվար է տեսնել», «Իսկ ասում են, որ այս տարի սնկեր չկան», «Սնկեր, որպեսզի ուղևորությունն իսկապես անմոռանալի լինի»,- կատակել են մեկնաբանողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել