Հարսանիքը կարևոր օր է յուրաքանչյուրի կյանքում: Նորապսակները ցանկանում են, որ այդ օրն իրենց ուրախությունը կիսեն մտերիմ մարդիկ: Ահա թե ինչու Տարա Ֆոլին, իմանալով, որ ուրիշ քաղաքում ապրող իր տատիկը չի կարողանա ներկա գտնվել հարսանիքին, ինքը որոշեց գնալ նրա մոտ:
Ֆոլիի և տատիկի հարաբերությունները միշտ շատ ջերմ են եղել:
Ստասիան 102 տարեկան էր, սակայն միշտ տարեկան 2 անգամ կարողացել է գնալ հարազատներին տեսակցելու: Բայց 1 տարի առաջ բժիշկներն արգելեցին նրան նման երկար ճանապարհ անցնել: Ֆոլին շատ էր տխրել, որ սիրելի տատիկը չի գալու իր հարսանիքին, սակայն շատ է ցանկանում թոռնուհուն տեսնել հարսանեկան զգեստով:
Այդպես աղջիկը մեկնեց տատիկի մոտ՝ իր հետ վերցնելով հարսանեկան զգեստը: Նաև պայմանավորվեց լուսանկարչի հետ: Տատիկի տուն մտնելուց առաջ Ֆոլին շպարվեց և գեղեցիկ սանրվածք արեց:
Տատիկն ուրախությունից տեղը չէր գտնում, երբ տեսավ հրաշք թոռնուհուն. դա իր համար իսկապես մեծ անակնկալ էր:
Նրանք լուսանկարվեցին, իսկ տատիկը ամուր գրկեց աղջկան և շշնջաց, որ շատ է սիրում նրան…
Ցավոք, մեկ ամիս անց տատիկը մահացավ: Ֆոլին կարծես զգում էր, որ այն ժամանակ իրենց վերջին հանդիպումն էր:
Ստասիայի մահը Ֆոլիի համար մեծ հարված էր, սակայն նա իրեն երջանիկ մարդ է համարում, քանի որ ունեցել է նման սքանչելի տատիկ: