Ներկայացնում ենք բրիտանացի Ադամ Լայոնսին, ով երկու զուգընկերուհի ունի, որոնց հետ միաժամանակ ապրում է: Շուտով նա երկրորդ անգամ հայր կդառնա՝ հուրախություն իր երկու կանանց:
Երբ Ադամը ծանոթացավ Բրուք Շեդի հետ, նա արդեն նախորդ ընկերոջից տղա ուներ՝ Օլիվերը:
Մի քանի տարի անց զույգը համատեղ երեխա ունեցավ՝ Դանթեն: Հետո Ադամը և Բրուքը ծանոթացան Ջեյն Շոլախովայի հետ, ով միացավ նրանց յուրահատուկ ընտանիքին:
Մեկ տղամարդը և երկու կանայք հարաբերությունների մեջ են արդեն ավելի քան 5 տարի: Հիմա Ջեյնը հղի է, ինչի համար եռյակն անասելի ուրախ է:
Ադամն ասում է. «Այնքան հրաշալի է, որ մենք երեքս ծնողներ կդառնանք և մեր երեխաներին միասին կմեծացնենք: Մենք երկար մտածեցինք այդ մասին, և հիմա մեզնից յուրաքանչյուրն իրեն համարում է ապագա երեխայի ծնողը: Մեր բոլոր երեխաների համար մենք միշտ կլինենք հայրիկ, մայրիկ և մայրիկ»:
Ադամը նշում է. «Քանի որ մենք բոլորս աշխատում ենք, համատեղ ապրելը մեզ հնարավորություն է տալիս կյանքն ավելի հարմարավետ դարձնել: Երեքով ավելի հեշտ է տնային պարտականություններից գլուխ հանելը, քան երկուսով: Մենք միշտ կարող ենք այնպես անել, որ մեկը մնա տանը երեխաների հետ: Արդյունքում՝ մեզնից յուրաքանչյուրը բավականաչափ ազատ ժամանակ ունի հանգստի և ժամանցի համար: Բայց մենք 3 մասի ենք բաժանում ոչ միայն մեր տնային պարտականությունները: «3» թիվը լավագույնս նկարագրում է նաև մեր սեքսուալ նախընտրությունները»:
Հետո Լայոնսն ավելացնում է. «Մեր հարաբերությունները սովորական ինտրիգ չեն, մենք իսկական ընտանիք ենք՝ առողջ և երջանիկ երեխաներով: Մեր բանաձևը պարզ է՝ 3 զուգընկեր, 3 ծնող»:
27-ամյա Ջեյնը խոստովանում է, որ երկար ժամանակ չէր ուզում նույնիսկ մտածել երեխայի մասին, մինչև հասկացավ, թե ինչ յուրահատուկ հնարավորություն ունի. «Իմ նախորդ հարաբերություններում ես երեխա չէի ուզում: Ես շատ էի վախենում դառնալ սեփական երեխայիս ստրուկը, ինչպես լինում է շատ ծնողների հետ: Բայց Ադամի և Բրուքի հետ ծանոթությունը գխիվայր շրջեց ընտանիքի մասին իմ պատկերացումները: Հիմա ես կարծում եմ, որ մենք միասին կարող ենք շատ հրաշալի երեխաներ մեծացնել: Միաժամանակ, մենք ժամանակ կունենանք սոցիալական կյանքի և իրար համար: Բացի դրանից՝ աշխատանքի գնալով՝ ես միշտ կկարողանամ իմ երեխային թողնել նրա հետ, ում վստահում եմ»:
28-ամյա Բրուքը բիսեքսուալ է: Նա ասում է. «Ես այնքան ուրախ եմ, որ Ջեյնը հղի է: Ես միշտ ուզում էի 4 երեխա ունենալ, այնպես որ, իմ երազանքը մի քանի տարի անց կարող է իրականանալ: Բացի դրանից՝ ես շատ կուզենայի ընդհանուր հարսանիք անել Ադամի և Ջեյնի հետ: Դա մեր երեքի երազանքն է, նույնիսկ եթե անօրինական է»:
Իսկ ընտանիքում ևս մեկ զուգընկերոջ ավելանալու հնարավորությո՞ւնը:
«Մեր ընտանիքը բաց է հարաբերությունների համար,- ասում է Ադամը:- Երբեմն մենք քնում ենք ուրիշ մարդկանց հետ, ոչ միայն իրար հետ: Բայց, անկեղծ ասած, մեզ դրա համար գրեթե երբեք ժամանակը չի բավարարում: Կարծում եմ՝ մոտ ժամանակներս մենք կցանկանանք ավելի շատ ժամանակ անցկացնել տանը՝ մեր երեխաների հետ: Իսկ եթե հետո էլի ինչ-որ մեկը ցանկանա միանալ մեր ընտանիքին, ինչո՞ւ ոչ»: